Սվիրիդովան Նոր տարին դիմավորել է իտալական մակարոնով և «հայկական ակցենտով»

Ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան հրապարակել է Իտալիայում անցկացրած արձակուրդի լուսանկարները, ինչպես նաև շնորհավորել որդուն 14-ամյակի կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Ալյոնա Սվիրիդովան Instagram-ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում նա ընտանիքի հետ Ամանորն է տոնում Իտալիայում:

Ալյոնայի կողքին են որդին` Գրիշա Միրոշնիչենկոն, ամուսինը` Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև հայտնի իտալացի շեֆ խոհարար Ջանլուկա Պարդինին:

Երգչուհու գրառումից պարզ է դառնում, որ նրանք մակարոնով ուտեստ են պատրաստել իտալացու հետ:

Բացի այդ, երգչուհին առաջին անգամ հրապարակել է 14 տարեկան որդու լուսանկարը։

«Գրիշա: Սիրելի որդիս: Այսօր լրանում է 14-ամյակդ: Դժվար տարիք է: Գիտեմ` ամեն ինչ կհաղթահարես: Հավատում ու սիրում եմ քեզ: Դու իմ մասնիկն ես, արդեն ինքնուրույն անհատականություն ես դարձել, բայց ես մինչև օրս էլ զգում եմ քեզ արյունովս: Երջանիկ եղի՛ր», — լուսանկարի տակ գրել է երգչուհին:

55 տարեկան Ալյոնա Սվիրիդովան պաշտոնապես երկու անգամ է ամուսնացած եղել: Նա դաստիարակում է ավագ որդուն` Վասիլիին, որը ծնվել է Սերգեյ Սվիրիդովի հետ ամուսնությունից: Երգչուհու երկրորդ ամուսինը ամերիկացի դիվանագետ Հենրի Պիկոկն էր:

2004 թվականին ծնվել է Սվիրիդովայի և մանեկենագործ Դմիտրի Միրոշնիչենկոյի որդին` Գրիգորին: Վարդանյանի և երգչուհու հարաբերությունների մասին հանրությունն իմացել է 2012 թվականին «Թող խոսեն» («Пусть говорят») հեռուստաշոուի ժամանակ: