Տարվա աստղային հարսանիքները. տպավորիչ կադրեր

Sputnik
1 / 14
Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանիքը
2 / 14
Համաշխարհային ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին այս տարի ամուսնացել է մանկության ընկերուհու` Անտոնելա Ռոկուցոյի հետ: Հունիսի 30-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղի ունեցած հարսանյաց արարողությանը ներկա էր մոտ 250 հյուր: Նրանք միասին էին ապրում 2000-ականների երկրորդ կեսից: Ամուսնանալու պահին նրանք երկու երեխա ունեին: Հոկտեմբերին Անտոնելան հայտնեց, որ երրորդ երեխային է սպասում:
3 / 14
Պաշտոնական ամուսնությունից 6 տարի անց երգչուհի Ալլա Պուգաչովան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը որոշեցին պսակադրվել: Մերձմոսկովյան փոքր եկեղեցիներից մեկում տեղի ունեցած արարողության վկաները դարձան նրանց երեխաները` երկվորյակներ Գարին և Ելիզավետան: Երգչուհին հրապարակավ Աստծուց ներողություն խնդրեց երկրորդ անգամ պսակադրվելու համար:
4 / 14
Նախկինում առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նոյեմբերի 16-ին ամուսնացավ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ: Արարողությունը, որի վրա նորապսակները ծախսեցին 1 մլն դոլար, անցկացվեց Նոր Օռլեանի ժամանակակից արվեստի կենտրոնում: Սեպտեմբերի 1-ին զույգը դուստր ունեցավ, որին անվանեցին Ալեքսիս Օլիմպիա:
5 / 14
Այս տարվա հուլիսին «Վաշինգտոն Քեփիթալս» ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբի ավագ Ալեքսանդր Օվեչկինը և մոդել Անաստասիա Շուբսկայան հարսանեկան արարողություն կազմակերպեցին` 2016 թվականի օգոստոսին ՔԿԱԳ-ում իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցելու պատվին: Տոնակատարությունը կազմակերպվել էր «Բարվիխա Luxury Village» համերգասրահում:
6 / 14
Մեծ Բրիտանիայում տարվա հարսանեկան արարողություն դարձավ Քեմբրիջի դքսուհու կրտսեր քրոջ` Պիպա Միդլթոնի և ֆինանսիստ Ջեյմս Մեթյուսի ամուսնությունը: Պսակադրությունն անցկացվեց Բերքշիրի սուրբ Մարկոս եկեղեցում:
7 / 14
Ավստրալիացի սուպերմոդել, Victoria’s secret–ի նախկին «հրեշտակ» Միրանդա Քերը և ամերիկացի միլիարդատեր Էվան Շպիգելն ամուսնացան այս տարվա մայիսին, իսկ նոյեմբերին հայտնի դարձավ, որ Միրանդան հղի է: Սա 34 տարեկան մոդելի երկրորդ ամուսնությունն էր: 2010-2013 թվականներին նա ամուսնացած է եղել դերասան Օրլանդո Բլումի հետ, որից զավակի է լույս աշխարհ բերել 2011 թվականին:
8 / 14
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի և նախկին մոդել Ամանդա Սեյֆրիդն այս տարի հասցրել է ոչ միայն ամուսնանալ դերասան Թոմաս Սադոսկու հետ, այլև նրան դուստր պարգևել: Աստղային զույգի հարսանեկան արարողությունն ավելի քան համեստ է անցել. ներկա են եղել միայն նորապսակները, քահանան և Ամանդայի սիրելի շունը` Ֆին մականունով ավստրալիական հովվաշունը:
9 / 14
Դերասաններ Ալիսիա Վիկանդերի ու Մայքլ Ֆասբենդերի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերին: Անցկացվեց Իբիցայում գտնվող մասնավոր կալվածքում, հարազատների և ընկերների շրջապատում:
10 / 14
Սեպտեմբերի կեսերին իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցելուց 8 տարի անց պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան և գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն պսակադրվեցին: Արարողությունն անցկացվեց Մոսկվայի կենտրոնում գտնվող Սբ. Նիկոլայի վանքում, պսակադրությունը նշեցին Զնամենսկում:
11 / 14
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, որին մեղադրում էին սպասուհուն բռնաբարելու մեջ, այս տարի չորրորդ անգամ ամուսնացավ: Նրա նոր ընտրյալը մուլտիմեդիոն գործակալության ղեկավար, 49-ամյա մարոկկացի Միրիամ Լ'Աուֆիրն է: Հարսանիքն անցկացվեց Մարաքեշում:
12 / 14
Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր, «Ինտերսթելար» ֆիլմի աստղ Ջեսիկա Չեսթեյնն անցյալ տարի ամուսնացավ իտալացի Ժան Լուկա Պասի դե Պրեպոսուլոյի հետ: Հարսանեկան շքեղ արարողությունը կազմակերպվեց փեսայի տոհմական կալվածքում, որտեղից Վենետիկ մեկ ժամվա ճանապարհ է: Հոլիվուդյան դերասանուհու ընտրյալը գովազդով է զբաղվում նորաձևության ոլորտում:
13 / 14
Ռուս երգչուհի Նյուշան այս տարի ամուսնացավ Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահի գլխավոր խորհրդական Իգոր Սիվովի հետ: Արարողությունն անցկացվեց Մալդիվյան կղզիներում:
14 / 14
«Գահերի խաղը» հեռուստանովելի աստղ Ջեյմս Մոմոսան այս տարի ամուսնացավ դերասանուհի Լիզա Բոնի հետ։