Հրաձգություն Կրասնոդարում. 2 մարդ զոհվել է

Ողբերգությունը տեղի է ունեցել Լորիս գյուղի մոտակայքում: Անսպասելի ծագած վիճաբանության ժամանակ կողմերը կրակ են բացել միմյանց վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ՌԴ կրասնոդարի երկրամասում հրաձգության ընթացքում 2 մարդ է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորում է ստացել:

Վրեժ բռնաբարողների՞ց, թե «թայֆայական» կռիվ. Կրասնոդարում երկու հայի են սպանել. ԶԼՄ

Ինչպես տեղեկացնում է Mash հեռուստակայանը, ողբերգությունը տեղի է ունեցել Կրանսոդարի Լորիս գյուղում:

Տուժողներից մեկի խոսքով՝ 8 հոգանոց խումբը իր ժամանցն էր անցկացնում անտառում, մութն ընկնելու պես կրակոցներ են լսվել ու բոլորը փախել են:

Դրանից հետո դեպքի վայրում 2 դի են հայտնաբերել:

Կենդանի մնացածը կանչել է իրավապահ մարմինների և շտապօգնության մեքենային: Այս պահին ոստիկանները փնտրում են միջադեպի մյուս մասնակիցներին, որպեսզի պարզեն հանգամանքները: