«Կեղտոտ պարեր»․ Եգիպտոսում երգչուհուն ձերբակալել են «կրքոտ» շարժումների համար

Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնի պարուհու կատարումը չափազանց բաց է թվացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Երգչուհի Լեյլա Ամերին Եգիպտոսում ձերբակալել են չափազանց բաց պարերի համար, գրում է բրիտանական The Independent պարբերականը։

«Boss Oumek» («Մորդ նայիր») երգի տեսահոլովակում, որի համար և ձերբակալել են Ամերին, ցույց է տրվում, ինչպես է տղամարդը երգչուհու կատարմամբ պորտապար նայում։

Իշխանություններն այդ տեսահոլովակում «ինտիմ հարաբերություններ ակնարկող» շարժումներ են տեսել։ Նախորդ տարի նման դեպք արդեն եղել էր։ Եգիպտացի երգչուհի Շիմային երկու տարով բանտարկել էին «այլասերվածության կոչեր անելու» համար՝ I Have Issues («Ես խնդիրներ ունեմ») երգի տեսահոլովակում բանան ուտելու պատճառով։