Ձերբակալվել է «ՍԵՖ Ինտերնեյշնլ» վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը մեղադրվում է այդ կազմակերպությունից ոսկի ու փող գողանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 3-ին, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վերջինս «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է։

20 կգ ոսկի ու շատ փող. ինչ-որ մեկը որոշել է Նոր տարին «լավ» սկսել. խոշոր գողություն Վանաձորում

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը ահազանգել էր Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս էր մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։

Պարզվել է, որ այն կազմակերպել և կատարել է մասնաճյուղի կառավարիչ՝ 36-ամյա Հ. Մարտիրոսյանը, ով նախօրոք դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երևանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, ով հունվարի 1-ին իր սև գործն է արել։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գողացված ոսկյա զարդերի և գումարի մի մասը, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։