Քանի մարդու կյանք են խլել ավտոպատահարներն Ամանորին հաջորդած օրերին

Հայաստանի ոստիկանությունը ներկայացրել է երեկ և այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թ. հունվարի 2-ից 3-ը հանրապետությունում գրանցվել է 11 դեպք։ Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

«Երևանում գրանցվել են 2 դեպք, որի հետևանքով տուժել են 2 մարդ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նույն ժամանակահատվածում մարզերում գրանցվել են 9 դեպք, որի հետևանքով մահացել են 2, տուժել 20 մարդ։