Ռուսական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները մահացել են

Ռուսական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Համայի օդանավակայանում ռուսական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են օդաչուները։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռազմական գերատեսչությունից տեղեկացրել են, որ ուղղաթիռի վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ուղղաթիռը գնդակոծության չի ենթարկվել ։ Ռուսական ուղղաթիռը կործանվել է դեռ դեկտեմբերի 31-ին։ ՊՆ-ը հիմա է հայտնում այդ մասին։

Conflict Intelligence Team հեռագիր-ալիքի տեղեկատվության համաձայն` դեկտեմբերի 31-ին Մի 24 ուղղաթիռը դիպել է լարերին և կործանվել։ Պատահարի հետևանքով մահացել են մայոր Արտյոմ Նիկոլաևիչ Կուլիշը և անձնակազմի երկրորդ անդամ Մատվեևը (անունը պարզվում է)։