ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ամանորի երեք օրերն անցկացրել է հիվանդանոցում: Այդ մասին Քարդաշյանը գրել է Instagram-ում և լուսանկար հրապարակել:
«Տարեվերջը բարդ էր, քանի որ ես տեսա, թե ինչպես են իմ երեխային միացնում թթվածնային սարքին: Իմ թանկագին տղա, դու այնքան ուժեղ ես: Մենք երեք գիշեր անցկացրել ենք հիվանդանոցում: Թոքաբորբը սարսափելի բան է», — գրել է Քիմը:
Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, որ շուրջօրյա աշխատում և օգնություն է ցուցաբերում մարդկանց:
Ավելի վաղ հայ գեղեցկուհին առաջ էր անցել Բեյոնսեից աշխարհի ամենահայտնի աստղերի հնգյակում: Առաջին չորս հորիզոնականը զբաղեցրել էին Անջելինա Ջոլին, Թեյլոր Սվիֆթը, Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը: