Հայկական Ձմեռ պապը «լողաց» Պարսից ծոցում

Ամանորը լիարժեք տոն չէ առանց հայկական Ձմեռ պապի։ Այդ պատճառով էլ Կաղանդ պապն արձակուրդներին մեկնել է ԱՄԷ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հայկական Ձմեռ պապը կամ, ինչպես հնում ասել են, Կաղանդ պապն այցելել է Շարժայի Հովհաննիսյանի անվան կիրակնօրյա դպրոց։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է Շարժայի հայ համայնքի մամուլի ծառայությունը։

«Ամանորի տոնին, որի առթիվ հավաքվել էին դպրոցի 160 աշակերտներն ու 20 աշխատողները, ներկա է եղել Կաղանդ պապը», — ասվում է հաղորդագրությունում։

Միջոցառման շրջանակում դպրոցի աշակերտները երգել ու ասմունքել են հայերեն։

Վերջերս զբոսաշրջիկները Կաղանդ պապին անվանել էին ԱՊՀ երկրների ամենահայտնի հինգ Ձմեռ պապերից մեկը։

Հովհաննիսյանի անվան կիրակնօրյա դպրոցը գտնվում է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում։ Այն հսկայական դեր է խաղում ԱՄԷ հայերի ազգային ինքնության պահպանման գործում։ Արաբական Միացյալ Էմիրություններում հայերը հիմնականում զբաղված են բիզնեսով և շինարարությամբ։ Նրանց են պատկանում զբոսաշրջային առաջատար գործակալությունները, ինչպես նաև մի քանի խոշոր հյուրանոցներ Դուբայում, Շարժայում և Աբու Դաբիում։