«Մեյքափի թագուհի» Գոհար Ավետիսյանը ցույց է տվել` ինչով է զբաղվում ամուսինը, երբ ինքը քնում է

Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ամուսինը` Վաղիկ Մարտիրոսյանը, որոշել է հետ չմնալ կնոջից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Փոքրիկ նկարիչը»։
Լուսանկարում երևում է, թե ինչպես է ամուսինը կարմիր ներկում կնոջ շուրթերը, երբ նա աչքերը փակ պառկած է։

Գոհարի հրապարակած լուսանկարը շատ է դուր եկել նրա էջի բաժանորդներին և մեկ օրվա ընթացքում ավելի քան 157 հազար «լայք» է ստացել։


Բայց ոմանք հեգնել են Գոհարին։

«Իբր քնած է, բայց ինքն էլ նկարում է»,- գրել է օգտատերերից մեկը։

Գոհարն ապրում է Ռուսաստանում, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ: Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Գոհար Ավետիսյանին Instagram-ում հետևում է 4.4 միլիոն մարդ, իսկ նրա աշխատանքներն այնքան են քննարկվում, որ որոշ տղամարդիկ սկսել են իրենց ընկերուհիներին ժամադրություն նշանակել լողավազանում, որպեսզի չհայտնվեն դիմահարդարի թակարդում: