Մարտիրոսյանի կինը «բողոքել» է ամուսնու նվերից. Գարիկն ակնարկներ չի հասկանում

Ժաննա Լևինան ցուցադրել է հայտնի ամուսնու տոնական անակնկալը։ Դատելով նվերից՝ հումորը Մարտիրոսյանի կրեդոն է ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, սիրելի ամուսնու տոնական անակնկալի մասին գրել է Istagram-ում։

«Ամեն դեպքում տղամարդկանց հետ չի կարելի խոսել ակնարկներով: Ամուսնուս խնդրեցի Ամանորին ինձ ինչ-որ փայլուն բան նվիրել ականջների համար… Եվ ահա նա էլ նվիրեց: Փայլուն ընտրություն է, չէ՞», — մակագրել է Լևինան լուսանկարը:

 

Օգտատերերը գնահատել են Գարիկի հումորը և արդեն հասցրել Մարտիրոսյան-Լևինա ընտանիքին «տոն» անվանել: Բայց ոմանք էլ որոշել են զույգի հոգու հետ խաղալ:

«Լավ է, որ բնական քարով մատանի չեք խնդրել, թե չէ փողոցի սալաքար կնվիրեր», — գրել է օգտատերերից մեկը:
Instagram-ի օգտատերերին դուր է գալիս Մարտիրոսյան զույգի հումորը: Ժաննա Լևինան ավելի քան 282 հազար բաժանորդ ունի: