ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Կարողացել ենք կանխել ոչ հայանպաստ բանաձևերի ընդունումը»

ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում անցած տարվա ձեռքբերումների և այս տարված ծրագրերի մասին։
Sputnik
Իվետա Տոնոյան

Պատգամավոր Իվետա Տոնոյանը նախորդ տարվա գլխավոր իրադարձությունների շարքում կարևորում է ԱԺ ընտրությունները, քանի որ դրանք տարբերվում էին մյուսներից։

«ԱԺ-ն արդեն անցել է շատ ակտիվ գործընթացի, ինչպես օրենսդրական նախաձեռնություններ մշակելու և ներկայացնելու, այնպես էլ միջազգային հարթակներում հանդես գալու և երկրի շահերը ներկայացնելու առումով»,- նշեց նա։

Տոնոյանը խոսեց նաև խորհրդարանականների` «Եվրանեսթում» ծավալած գործունեության մասին` նշելով, որ նրանք կարողացել են ոչ հայանպաստ բանաձևերի ընդունումը կանխել։