ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. 2018 թվականի առաջին օրերը հանգիստ են անցել, մասնավորապես, առանց թունավորումների, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Դեռևս թունավորման դեպքեր չեն գրանցվել: Հունվարի 1 լույս 2-ի գիշերը հրատեխնիկայի հետ կապված ողբերգական դեպքեր ևս չեն գրանցվել», — ասաց Ստեփանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել հունվարի 1-ի գիշերը: Աստղաձոր գյուղում հրավառության հետևանքով վնասվածքներ են ստացել 6 և 8 տարեկան երեխաներ:
2017 թվականին այլ պատկեր էր. շտապօգնությունն առաջին 4 օրվա ընթացքում 120 ահազանգ էր գրանցել:
Հիմնականում զանգերը կապված էին սննդային և ալկոհոլային թունավորումների, սրտային նոպաների և ճնշման խնդիրների հետ: