Շաբաթներով չլվացվե՞լ. դիմահարդարման հայ գուրուն կերպարանափոխել է ընկերուհուն

Թե ինչպիսին է իրական ընկերությունը, ցույց տվեցին Գոհար Ավետիսյանն ու Զարինա Մաֆեդովան: Արդյունքն, ինչպես ասում են, ակնհայտ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Զարինա Մաֆեդովան` հայտնի հայազգի ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի ընկերուհին, Instagram-ում հրապարակել է Գոհարի աշխատանքի լուսանկարը: Նա այժմ հասկանում է, թե ինչու մարդիկ Գոհարին այցելելուց հետո շաբաթներով չեն լվացվում:

«Կողքիս է մի մարդ, ում սիրում եմ ողջ սրտով: Հիմա հասկանում եմ, թե ինչու քեզ մոտ գալուց հետո, մարդիկ շաբաթներով չեն լվացվում: Շնորհակալ եմ, սիրելիս», — գրել է Մաֆեդովան:

 

Ավետիսյանն իր հերթին իրենց հանդիպման օրը պատմական է անվանել, քանի որ ընկերության 3 տարիների ընթացքում Գոհարն առաջին անգամ է Զարինեին դիմահարդարում արել և հարդարել վարսերը:

«Առաջին անգամ եմ դիմահարդարում արել և վարսերը հարդարել: Այ թե ինչ է նշանակում իրական ընկերություն: Համատեղ լուսանկարներ էլ գրեթե չունենք, մենք սովորաբար պարզապես վայելում ենք միմյանց ներկայությունը», — գրել է Ավետիսյանը:

Հայտնի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանին կերպարանափոխման հրաշագործ վարպետ են համարում, քանի որ նա բառի բուն իմաստով գեղեցկություն է կերտում:

Գոհարը հաջողության է հասել շատ երիտասարդ տարիքում: Այսօր նա 23 տարեկան է: Դիմահարդարման պարագաներով առաջին անգամ իր դեմքին փորձարկումներ է կատարել 11-12 տարեկանում: