Սարսափելի տարի մարդկության համար. Նոստրադամուսը՝ 2018-ի մասին

Նոր՝ 2018թ.-ը՝ վատագույնն է մարդկության համար: Համենայնդեպս, սրանում դարեր առաջ համոզված է եղել բոլոր ժամանակների հայտնի գուշակ Նոստրադամուսը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. 16-րդ դարի Ֆրանսիացի բժիշկ և աստղաբան Միշել դե Նոստրադամուսը կանխատեսել է, որ 2018-ը ոչ միայն առատ կլինի բնական աղետներով, այլ նաև հենց այդ տարում կսկսվի 3-րդ համաշխարհային պատերազմը:

Նոստրադամուսի շատ կանխատեսումներ հետո իրականություն են դարձել: Նրա հայտնի գուշակություններից են Ֆրանսիայի բուրժուական հեղափոխությունը, Ադոլֆ Հիտլերի իշխանության գալը, 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունը և այլն:

Մեծն Նոստրադամուսի գուշակությունները․ ի՞նչ է սպասվում աշխարհին 2018 թվականին

«Նոստրադամուսն ասել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմը կծագի 2018-ին: 27 տարի ձգվող սարսափելի պատերազմը կսկսի Ֆրանսիայից ու կընդգրկի ողջ Եվրոպան: Այնտեղ կարևոր դերակատարում կունենան աշխարհի գերտերությունները»,-գրել է բրիտանական Express.co.uk-ը:

Պատերազմի արդյունքում տնտեսական ճգնաժամ կսկսվի, որը կլինի տևական և մասշտաբային: Ավելի վաղ Նոստրադամուսը Համաշխարհային պատերազմի սկիզբ էր նշել 1999թ.-ը:

Ըստ Նոստրադամուսի՝ այս տարի մարդկությունը կտառապի նաև բնական աղետների պատճառով:

Օրինակ՝ ԱՄՆ-ի արևմուտքում սպասվող երկրաշարժն իրեն զգացնել կտա ողջ աշխարհում: Ի տարբերություն ՆԱՍԱ-ի կանխատաեսումների, Նոստրադամուսը պնդում է, որ երկնաքարը Երկրին կհարվածի ոչ թե հաջորդ 100 տարիների ընթացքում, այլ հենց 2018-ին:

Այս տարվա համար Նոստրադամուսի միակ դրական կանխատեսումը կապված է մարդու կյանքի տևողության հետ. այն կդառնա 200 տարի: Դրան կնպաստի բժշկության առաջընթացը: Մարդիկ նաև կսկսեն խոսել կենդանիների հետ: