Երևանում 60-ամյա անձը ինքնասպանության փորձ է կատարել

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի- Sputnik. Հունվարի 2-ին, ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1960 թ. ծնված Մ. Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի երակները և հոսպիտալացվել Էրեբունի ԲԿ:

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը փրկարարները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: