20 կգ ոսկի ու շատ փող. ինչ-որ մեկը որոշել է Նոր տարին «լավ» սկսել. խոշոր գողություն Վանաձորում

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից խոշոր չափերի գողությւոն է կատարվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 1-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս է մտել «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպություն, հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։ Երևանից Վանաձոր են ժամանել Ոստիկանության կինոլոգները։

Թալանված կազմակերպությունը գտվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 59/1 հասցեում, իսկ ահազանգող Հ. Մարտիրոսյանը «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է։ Նշված կազաերպությունը հսկվում էր «Պանտեռա Սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության կողմից։

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում ստեղծվել է քննչական խումբ՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնապես խոշոր չափի ոսկյա իրերի գողության փաստով։