Ձյունը իջնում է դանդաղ. եղանակի տեսություն

Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik.«Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Մեղրու լեռնանցքում և Սարավան — «Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 46 բեռնատար: