Հրանտ Մելիք-Շահնազարյան. ԵՄ-Հայաստան և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
© Sputnik
Նրա խոսքով՝ փաստաթղթում ֆիքսված հակամարտության կարգավորման սկզբունքները շատ հայամետ են:
«Հակամարտության կարգավորման երեք կետերը, որ ընկած են համաձայնագրի հիմքում, առաջիկա ամիսներին վավերացվելու են 27 երկրի խորհրդարաններում և որոշ իմաստով օրենքի ուժ են ստանալու:
Մենք իրավական ևս մեկ փաստատթուղթ կունենանք, որը ֆիքսում է` հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի 3 կետերի հիման վրա»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Նրա կարծիքով՝ այս պայմանագրի շնորհիվ Հայաստանը կկարողանա յուրատեսակ կապող օղակ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև: