Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել և ընկել ձորակը

Երևան-Սևան ավտոճանապարհի ավտովթարից հետո վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հունվարի 2-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձորի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը, տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին Volkswagen Passat մակնիշի 35 MQ 936 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը (մոտ 3 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի գոտի և մոտեցրել ավտոքարշակին: