ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի- Sputnik. Երեկ՝ հունվարի 1-ին, ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 27-ամյա Սեյրան Բաբլումյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ս. Բաբլումյանն ու նրա ուղևորուհին, ում տվյալները ճշտվում են, տեղում մահացել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդկանց մահ) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները ամուսիններ են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է նրանց ամբողջական տվյալները: