«Շնորհակալություն քեզ, Հայաստան». Ելենա Եսենինան խոսել է տարվա կարևոր իրադարձության մասին

Հայտնի ռուս երգչուհի Ելենա Եսենինան Հայաստանին Ամանորի անակնկալ է մատուցել` նվիրելով «Հայաստան» անունը կրող հուզիչ հեղինակային երգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Հայտնի դարձած «Աշոտ» երգի հեղինակ և կատարող Ելենա Եսենինան շնորհակալ է անցած տարվան՝ Հայաստանը բացահայտելու համար: Այդ մասին Եսենինան գրել է Facebook սոցցանցի իր էջում:

«Այնքան շնորհակալ եմ անցնող տարվան: Այն լի էր բացահայտումներով, այն ինձ համար բացահայտեց հրաշալի մի երկիր: Շնորհակալ եմ քեզ, Հայաստան: Շնորհակալ եմ, սիրելի Աշոտ: Դու անսպասելիորեն շրջեցիր իրադարձությունների ընթացքը: Տաղանդավոր մարդկանց աջակցության շնորհիվ «Հայաստան» երգի համար ահա այսպիսի մի տեսահոլովակ ենք ձայնագրել: Անչափ շնորհակալ եմ Տիգրան Ներսիսյանին առաջարկի, արձագանքի և հրաշալի կադրերի համար:

Հայուհինե՛ր, զգոն եղեք. Ելենա Եսենինան Աշոտի հետևից եկել է չքնաղ Երևան

Երաժշտությունը սրտեր է միավորում: Իմ նվերը Հայաստանին՝ Նոր տարվա նախաշեմին», — գրել է Եսենինան:

«Հայաստան» երգի երաժշտությունն ու բառերը գրել է Եսենինան: Հայաստանի համայնապատկերը ներկայացնող տեսահոլովակն ու երգի հուզիչ տողերը ոչ ոքի անտարբեր չ ենթողենի:

«Դե երգի՛ր Հայաստան, երգի՛ր: Նռան սերմեր, Արարատի կանչ և գագաթին սպիտակ բամբակ», — երգում է Եսենինան:

Տեսահոլովակը երկու օրվա ընթացքում ավելի քան 9 հազար դիտում է հավաքել:

Ելենա Եսենինան Հայաստանում հայտնի է դարձել «Դե ինչ, Աշոտ» հիթի շնորհիվ։ Ավելի վաղ Ելենան հատուկ Sputnik Արմենիայի համար տեսահոլովակ էր ձայնագրել, որտեղ նա հայտարարել էր #АшотпозвониЛеночке հեշթեգով ֆլեշմոբի մասին` առաջարկելով ձայնագրել սեփական տեսահոլովակը: Հայ տղամարդիկ անպատասխան չէին թողել Լենայի կոչը:

Նոյեմբերի կեսերին Եսենինան այցելեց Երևան և հյուրընկալվեց Sputnik Արմենիայի տաղավարում, որտեղ «Աշոտ» երգը կատարեց խմբագրության աշխատակիցների նվագակցության ներքո։

Ելենա Եսենինան երիտասարդ երգչուհի է, բանաստեղծուհի ու երգահան, որն իր արվեստում համատեղում է փոփ ու ժողովրդական երաժշտության տարրերը։ Նա մի քանի հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, համագործակցել է հայտնի կատարողների հետ։