ՌԱԴԻՈ

Տեր Եսայի քահանա Արթենյան. «Պահքին հետևելը վերացնում է Նոր տարվա և Սուրբ ծննդի հակասությունը»

Սուրբ ծննդին նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է պահքի կարևորության մասին։
Sputnik
Տեր Եսայի քահանա Արթենյան

Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

«Սուրբ ծննդից առաջ սկսվում է պահքը։ Սա ամենակարևոր իրողությունն է, որին պետք է անդրադառնանք։ Կորոշենք` պահել, թե ոչ, հարցի մի կողմն է։ Յուրաքանչյուր մարդ ազատ է ընտրություն կատարելու հարցում»,- ասաց քահանան։

Նրա խոսքով, Նոր տարվա առատ սեղանի մոտ ախորժակը զսպելը դժվար կլինի, բայց հաղթահարելի է։

«Այս դեպքում Նոր տարվա կերուխումի ու Սուրբ ծննդի խորհրդի հակասությունը դուրս է գալիս, որովհետև մարդու համար կարևորը սուրբծննդյան խորհուրդն է», —ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։