«Միջուկային կոճակն» իմ սեղանին է. Հյուսիսային Կորեայի առաջնորդը զգուշացրել է ԱՄՆ–ին

Հյուսիսային Կորեայի ղեկավարը ոչ թե սպառնացել, այլ «տեղեկացրել» է Միացյալ Նահանգներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախազգուշացրել է, որ իր սեղանին արդեն միջուկային կոճակ կա ։ Այս մասին նա հայտարարել է հյուսիսկորեացիներին ուղղված իր տոնական  ուղերձում։

«Ես չեմ սպառնում, բայց պետք է հստակ իմանալ, որ միջուկային կոճակը իմ աշխատանքային սեղանին է»,- ասել է նա։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ միջուկային ուժերը թույլ կտան զսպել Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսելու ամերիկյան ձգտումները։ Իսկ եթե Փհենյանը որոշի միջուկային հարված հասցնել, ապա կխոցվի Միացյալ Նահանգների ամբողջ տարածքը։