Միհրան Հարությունյանը կենաց է ասել Մոսկվայի գլխավոր հրապարակում. տեսանյութ

Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանն ու նրա կինը Նոր տարին դիմավորել են Մոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն ու նրա կինը` աբխազ երգչուհի Մակտինա Բեբիան, Instagram-ի իրենց բաժանորդների Ամանորը շնորհավորել են Մոսկվայի գլխավոր հրապարակից:

Հարությունյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել է, որում նա և կինը հայերեն, աբխազերեն, ռուսերեն և անգլերեն շնորհավորանք են ասում:

«Ընկերներ, շնորհավորում ենք բոլորին Նոր տարվա կապակցությամբ, մաղթում ենք երջանկություն ու ամենայն բարիք», — նշում է Հարությունյանը:

Ըմբիշն իր էջում գրել է նաև, որ իրենք տոնական խաղարկություն են կազմակերպել:

«Մենք ձեզ համար նվերներ ենք պատրաստել: Դրանք ստանալու համար #maestro_migran հեշթեգ դրեք ձեր տոնական սեղանի կամ տոնածառի լուսանկարի հետ: Հաղթողները կստանան ապրանքանիշի նշումով փուչիկներ ու հագուստ», — տեսանյութին կից գրել է Հարությունյանը:

Ռիոյում Օլիմպիական խաղերի ու Եվրոպական խաղերի արծաթե մրցանակակիր Միհրան Հարությունյանի ու երգչուհի Մակտինա Բեբիայի հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Մոսկվայում: Հարությունյանը վերջերս կատարելագործում է հայերենը և պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցում հայերեն է խոսում: