ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինան, Instagram-ի իր էջում Երևանի ու Արարատի լուսանկարն է հրապարակել` մեկնաբանելով հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերով:
«Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա… ես իմ Մասիս սարն եմ սիրում»:
Պարզվել է` 2018 թվականը, որ չինական օրացույցով Շան տարի է համարվում, Էլինայի տարին է: Նրա հրապարակած լուսանկարները մեկնաբանությունների տեղատարափ են առաջացրել:
«Տարիների ընթացքում ավելի լավ ես հասկանում այս մաղթանքների ուժն ու իմաստությունը: Ձեզ ու ձեր ընտանիքներին սրտանց մաղթում եմ երջանկություն, առողջություն, սեր, հաջողություն, ուրախություն, բարություն, հավատ ու խաղաղ երկինք», — գրել է Էլինան Instagram-ում:
Նա նաև հրապարակել է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու լուսանկարը։
Արթուր Ջանիբեկյանի կինը վերջին շրջանում հաճախ է օգտատերերին ուրախացնում հետաքրքիր ու վառ լուսանկարներով ։ Միաժամանակ նա ամեն հարմար առիթով ընդգծում է պատմական հայրենիքի նկատմամբ սերը։ Բացի այդ, «բազմազավակ երջանիկ հայ մայրիկը» (Էլինան այդպես է նկարագրում իրեն) մասնակցում է ամուսնու բարեգործական գործունեությանը։
Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի հիմնադիրն է, ռուսական ՏՆՏ, Մատչ ՏՎ հեռուստաալիքների գլխավոր տնօրենը, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավարը։ Նա իր «ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի միջոցով Վիլյամ Սարոյանի թանգարան է բացում ամերիկյան Ֆրեզնո քաղաքում։ Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանի անունն անմահացել է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա: 2017 թվականին հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որ ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ: