Ողբերգական դեպք Արարատում. եկեղեցու ճանապարհին տեղի ունեցած վթարը մարդու կյանք է խլել

Խոր Վիրապ տանող ճանապարհին մեքենաներ են բախվել, վարորդը տեղում մահացել է ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 31-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Խոր Վիրապ-Լուսառատ ավտոճանապարհի սկզբնամասի գլխավոր խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ, 63-ամյա Սամվել Կիրակոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 18-ամյա Մեսրոպ Բլնդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի համարանիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Կիրակոսյանը տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները` 07-ի վարորդ Մ. Բլնդոյանն ու նրա 2 ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն»,–  հայտնում է shamshyan.com-ը,

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանները, Արարատի բժշկական կենտրոնի բժիշկները: