ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Երկու օրվա ընթացքում Հայաստանում չորս մարդ մահացել են, ևս 23-ը` վնասվածքներ ստացել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը։
«Դեկտեմբերի 31-ին 53 ՃՏՊ է գրանցվել, որից ութը՝ Երևանում: Այդ ութ պատահարի հետևանքով երկու մարդ մահացել են, յոթը՝ վնասվածք ստացել: Մարզերում գրանցվել են հինգ դեպք, որի հետևանքով մեկ մարդ է մահացել, իսկ 14-ը` վնասվածք ստացել», — ասաց Ջանոյանը:
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը մինչև առավոտյան 9:00-ն Երևանում չորս ՃՏՊ է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել: