Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում ՌԴ–ի երկնքում ավելի քան 60 ուկրաինական ԱԹՍ են խոցել

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում 64 ուկրաինական անօդաչու են խոցել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն:
«Անցած գիշեր Մոսկվայի ժամանակով նոյեմբերի 2–ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 7։00–ը, ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 64 ԱԹՍ են որսացել և ոչնչացրել. 29–ը՝ Ռոստովի մարզի, 29–ը՝ Սարատովի մարզի, 4-ը՝ Վոլգոգրադի մարզի, 1-ը՝ Բելգորոդի մարզի և 1-ը՝ Ստավրոպոլի երկրամասի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։