Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Տավուշ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։