Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր շուրջ 100 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր մոտ 100 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 31–ի ժամը 23։00-ից նոյեմբերի 1-ի ժամը 7։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 98 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, 45-ը` Բելգորոդի մարզի, 12–ը՝ Սամարայի մարզի տարածքում, 11–ը՝ Մոսկվայի շրջանում (այդ թվում ՝ Մոսկվայի ուղղությամբ թռչող 6 ԱԹՍ), 10–ական՝ Վորոնեժի և Ռոստովի մարզերի, 4 ԱԹՍ ՝ Տուլայի մարզի, 2–ական՝ Լիպեցկի և Ռյազանի մարզերի, 1–ական՝ Կուրսկի և Կալուգայի մարզերի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։