Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է ուկրաինական 100 անօդաչու թռչող սարք․ ՊՆ

Բրյանսկի մարզում ոչնչացվել է 46 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարածքում խոցել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 100 անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են ուկրաինական 100 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 46-ը՝ Բրյանսկի, 12-ը՝ Կալուգայի, 8-ը՝ Բելգորոդի մարզերում, 7-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 6-ը՝ Մոսկվայի տարածաշրջանում (որոնցից 4-ը թռչում էին դեպի Մոսկվա), 6-ը՝ Օրյոլի, 4-ը՝ Ուլյանովսկի, 3-ական՝ Ղրիմի և Մարի Էլ Հանրապետություններում, 2-ը՝ Ստավրոպոլի երկրամասում և 1-ական՝ Կուրսկի, Սմոլենսկի և Տուլայի մարզերում», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ Բելգորոդի մարզի 21 բնակիչ է վիրավորվել Ուկրաինայի ԶՈւ հարձակումների հետևանքով
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։