ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Հանրապետության տարածքում այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի հովիտներում` +26։
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +20-ից +22-ի, երեկոյան` +14–ից +16–ի սահմաններում։