Ամենացուրտը Գեղարքունիքում կլինի, ամենատաքը` Սյունիքում. եղանակի տեսություն

Մեղրի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ի և 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 25-ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։