Գիշերը խոշոր հրդեհ է եղել Երևանի Ավագ Պետրոսյան փողոցի բնակարաններից մեկում

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Ավագ Պետրոսյան փողոցի բնակարաններից մեկում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով բնակարանի 60 քմ տարածքից 50 քմ-ն այրվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 22-ին, ժամը 23։38-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 23-ին` ժամը 00:26-ին, մարվել 00:46-ին։ Այրվել է բնակարանը (50 քմ)՝ գույքով, ջերմահարվել երկու ննջասենյակ (10 քմ):
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։
Տեսանյութը` Sputnik Արմենիայի։