Գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում 139 ուկրաինական անօդաչու է խոցվել. ՌԴ ՊՆ

Գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում 139 ուկրաինական անօդաչու է խոցվել
Բելգորոդի մարզի տարածքի վրա ոչնչացվել է 56 անօդաչու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ՌԴ մարզերի երկնքում 139 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ 56 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի վրա։ Բրյանսկի մարզում ՌԴ զինվորականները խոցել են 22, Վորոնեժում` 21, Ռյազանում` 14 անօդաչու։ 13 օդային թիրախ խոցվել է Ռոստովի մարզում, 4-ը` Ղրիմում, 2-ական` Տամբովի, Վոլգոգրադի, Օրյոլի և Կալուգայի մարզերում։ Մեկ անօդաչու չեզոքացվել է Կուրսկի մարզում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։