ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՕՊ ուժերը անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի վրա ուկրաինական 33 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 33 անօդաչու. 8-ը` Բրյանսկի մարզի վրա, 4-ը` Ազովի ծովի, 4-ը` Լենինգրադի մարզի, 3-ը` Ղրիմի Հանրապետության, 3-ը` Ռոստովի մարզի, 3-ը` Պսկովի մարզի, 3-ը` Սև ծովի, 2-ը Նովգորոդի մարզի, 1-ը` Օրյոլի, 1-ը` Տվերի, 1-ը` Տուլայի մարզի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։