ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի գործողություններն ապահովող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները, հարվածային անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 140 շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: