Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 61 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 61 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2025 թվականի հոկտեմբերի 16–ի ժամը 23: 00–ից հոկտեմբերի 17–ի ժամը 07: 00–ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 61 ուկրաինական ԱԹՍ են խոցել և որսացել` 32–ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 13–ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 6-ը՝ Սև ծովի ջրատարածքում, 5 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 2-ական` Տուլայի մարզի և Մոսկվայի շրջանի տարածքներում, 1-ը՝ Կուրսկի մարզում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։