Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ալյոշկիում Ուկրաինայի ԶՈւ հարվածից երկու մեծահասակ և մեկ երեխա է զոհվել

Խերսոնի մարզը պարբերաբար հարձակման է ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ալյոշկիում բնակելի հատվածի ինտենսիվ գնդակոծության ժամանակ երեք մարդ է զոհվել, հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Ալյոշկիում բնակելի հատվածի ինտենսիվ գնդակոծության հետևանքով երկու մեծահասակ և մեկ 10-ամյա երեխա են զոհվել», – գրել է Սալդոն Telegram–ի իր ալիքում։
Ալյոշկիում Ուկրաինայի ԶՈւ հարվածից երկու մեծահասակ և մեկ երեխա է զոհվել
Խերսոնի մարզը գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում։ Մարզը Ռուսաստանի սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինան չի ճանաչում հանրային կամարտահայտության լեգիտիմությունը՝ շարունակելով տարածաշրջանի վրա գրոհները։ Այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում մարզի տարածքի 75%-ը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող հատվածը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, վերահսկում է ուկրաինական ԶՈւ-ն։
Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով Զապորոժիեում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ դեռահաս