ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերը ուկրաինական 51 անօդաչու են խոցել ՌԴ 8 մարզերի, Սև և Ազովի ծովերի երկնքում։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 51 ուկրաինական անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 12-ը խոցվել է Սարատովի մարզի, 11-ը՝ Վոլգոգրադի, 8-ը՝ Ռոստովի և վեցը՝ Ղրիմի վրա։
Բացի այդ, չորս անօդաչու է չեզոքացվել Բրյանսկի և Վորոնեժի մարզերի երկնքում, երեքը՝ Բելգորոդի, մեկական՝ Կուրսկի մարզի, Սև և Ազովի ծովերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։