ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը Սևերսկի ուղղությամբ կապի ալեհավաք, կամրջակ և ԱԹՍ-ների կառավարման կետ են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Մարտական խնդիրների կատարման ընթացքում «Հարավային» խմբավորման հրետանային հաշվարկները հայտնաբերել և ոչնչացրել են հակառակորդի կապի ալեհավաքը, կամրջակը և կառավարման կետը: Հարվածների հետևանքով խախտվել է տվյալ շրջանում ուկրաինական ստորաբաժանումների կառավարման և լոգիստիկայի համակարգը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները շարունակում են համակարգային աշխատանքը Ուկրաինայի զինված ուժերի մերձավոր թիկունքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։