ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանում երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, վնասվել են մի քանի բնակելի տներ և հինգ ավտոմեքենա: Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։
«Մատվեևո-Կուրգանսկի շրջանում օդային հարձակումը հետ մղելու ընթացքում ոչնչացվել է երեք ԱԹՍ։ Մատվեև Կուրգան ավանում վնասվել են մի քանի բնակելի շենքերի պատուհանները, ճակատներն ու տանիքը, ինչպես նաև 5 ավտոմեքենա»,- գրել է նա Telegram-ում։
Մարզպետը հավելել է՝ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։