ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 37 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 37 ուկրաինական ԱԹՍ, 12-ը` Կուրսկի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքում, 7-ը` Բրյանսկի մարզի, 5-ը՝ Օրյոլի մարզի տարածքում, 1-ը` Ազովի ծովի վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։