Քթով և բերանով ներշնչվող ծուխը կամ գոլորշին ախտահարում են լորձաթաղանթները. Սուրեն Նազինյան

Sputnik
Վերջերս դեռահասների շրջանում նորաձև են դարձել բուրումնավետ ինգալյատորները։ Ի տարբերություն վեյփերի դրանց գոլորշին ներշնչում են ոչ թե բերանով, այլ քթով։ Երեխաները պատմում են, թե դա համեղ է, թարմացնում է և նույնիսկ օգնում է արթնանալ։
Բույրի ինգալյատորները երբեմն գնում են նաև ծնողները` չկասկածելով դրանց վնասակարության մասին։ Ինչո՞վ է վտանգավոր արոմաինգալյատորը, տարբերվո՞ւմ է արդյոք վեյփից. հարցերն ուղղել ենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանին։