Հայաստանի համար միակ Եվրոպան և Արևմուտքը տարածաշրջանում Թուրքիան է. Ֆյոդոր Լուկյանով

Sputnik
Առաջին երկիրը, որն իր պաշտոնյային ուղարկեց զինված ընդդիադիրների իշխանությանն անցած Դամասկոս` Թուրքիան է։ Այս շաբաթ Սիրիայի մայրաքաղաք այցելեց Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն Իբրահիմ Քալընը։ Հենց MIT-ն է համակարգել Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում, Իրաքում, Լիբիայում նաև`Արցախում։
Իշխանությունը Սիրիայում վերցրեցին Թուրքիայի ֆինանսավորմամբ գործող ընդդիմադիրները, հետևաբար գլխավոր շահառուն էլ Թուրքիան է։ Իսրայելը Սիրիայից տարածքներ է պոկում Գոլանի բարձունքների անվտանգությունն ապահովելու պատրվակով, Թուրքիան հավակնություններ ունի Մերձավոր արևելքի այն տարածքների նկատմամբ, որոնք կորցրեց Օսմանյան կայսրության կործանումից հետո։
Կկարողանա՞ն արդյոք Իսրայելն ու Թուրքիան ոչ միայն ազդեցություն տարածել, այլև` բռնակցել սիրիական տարածքները։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի հետ։