Արևմտյան միջամտության «ռումբերն» ընկնում են ամենուր, այդ թվում՝ Հարավային Կովկասում, - ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա մասնակցել է Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հասարակական համաժողովին։
Ճեպազրույցում լրագրողները դիվանագետին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանում ընտրություններից առաջ Ամերիկան առաջ է տանում այսպես կոչված արևմտամետ կուսակցություններին։
Գալուզինն ընգծել է, որ Ռուսաստանը միշտ դեմ է եղել և այժմ էլ վճռականորեն դեմ է ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու որևէ փորձի: Իսկ Արևմուտքը բոլորովին այլ մոտեցումներ ունի և չի հրաժարվում Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու փորձերից։