Հիմնը փոխված տարբերակով արդեն հնչել է ԱԺ նստաշրջանի սկզբում, ինչն օրենքի խախտում է. Լիլիթ Գալստյան

Sputnik
Իշխանությունը խմբագրում է պետական օրհներգը։ Կառավարությունն առաջարկել է ամրագրել Հայաստանի օրհներգի և դրա կատարմանն առանչվող որոշ կարգավորումներ: Նշանակալի փոփոությունը հիմնի տեքստն է. առաջարկվում է երկրորդ և չորրորդ քառատողերը փոխատեղել, որպեսզի պետական օրհներգը եզրափակող նախադասությունը լինի` «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը օրհներգի տեքստի երկու տարբերակներին էլ կողմ է, բայց հիմնը նաև պատմական արժեք է, որը պետք է պահպանել։