Ձմեռային անվադողերով երթևեկության պարտադրանքը ճիշտ որոշում է. Տիգրան Քեյան

Sputnik
Հայաստանի փողոցներում թույլատրվելու է բացառապես ձմեռային անվադողերով մեքենաների երթևեկությունը։ Խախտողները կտուգանվեն 5000 դրամ, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվի ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, տուգանքը քառապատկվում է։
Կարգավորումն այս տարի կգործի դեկտեմբերի 10-ից, բայց մյուս տարիների համար ձմեռային անվադողերի շրջանը սկսվելու է նոյեմբերի 15-ին և ավարտվելու է մարտի 31-ին։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի գնահատմամբ` որոշումը ճիշտ է, բայց պետք է նաև հսկողություն ապահովվի։