Թյուրըմբռնում է կարծել, որ խաղաղ Հվ. Կովկասը բխում է Արևմուտքի շահերից. Բենիամին Մաթևոսյան

Sputnik
Բաքուն շարունակում է սուր արձագանքել Եվրամիության դիտորդների տեղակայման վայրեր եվրոպացի պաշտոնյաների այցերին։ Անցած տարվա փետրվարից, երբ եվրադիտորդները հաստատվեցին Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում, որպեսզի հեռադիտակներով զինված կայունթյուն ապահովեն հայ - ադրբեջանական սահմանին, Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է նրանց` սադրանքների և լրտեսության մեջ։ Թեև հարկ է հիշել, որ եվրադիտորդներն իրենց ամեն քայլի մասին տեղյակ են պահում ադրբեջանական կողմին։
Այս անգամ էլ Լեհաստանի նախագահի այցը հերթական լարվածության պատճառ դարձավ։ Անջեյ Դուդան մեկնեց Երասխ և պարեկեց Եվրադիտորդների հետ։ Բաքուն դա անվանեց դիվանագիտական «հեռադիտակային շոու»՝ սպառնալով «դիվանագիտական միջոցներ ձեռնակրել»։
Ինչով է պայմանավորված ամեն անգամ Բաքվի այս արձագանքն ու մյուս կողից` արևմտյան պաշտոնյաներն, իմանալով Բաքվի արձագանքի մասին, ինչու են իրենց պարտքը համարում ամեն անգամ այցելել եվրադիտորդներին ու լարվածության նոր առիթ ստեղծել։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։